
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի մեկնարկին ընդառաջ Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ Արքայական ակումբը կարող է կրկնել անցած մրցաշրջանի նվաճումը և հաղթել Չեմպիոնների լիգայում: «Ռեալ»-ը մեկնարկում է «Սպորտինգի» հետ խաղով:
«Ես կարծում եմ, որ «Ռեալը» կարող է երկրորդ մրցաշրջանում անընդմեջ նվաճել այդ տիտղոսը: Չեմպիոնների լիգան շատ ծանր մրցում է, բայց հիմա հեշտ չի տրվում ոչինչ և ոչ մեկին: Սկզբում պետք է մտածել խմբային մրցաշարի մասին, քանի որ մենք շատ ուժեղ խմբում ենք»,- նշել է Ռոնալդուն։
F խմբում «Ռեալի» մրցակիցներն են Դորտմունդի «Բորուսիան», Լիսաբոնի «Սպորտինգը» եւ լեհական «Լեգիան»: «Ռեալ» – «Սպորտինգ» հանդիպումը սեպտեմբերի 14-ին է: