Օդի ջերմաստիճանը կնվազի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում՝

Սեպտեմբերի 13-ին արևելյան շրջաններում, 14-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին, 15-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, 15-17-ը առանձին վայրերում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 15-16-ը կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում՝

Սեպտեմբերի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:




Լրահոս