Armenian text to speach

Ինչպես Կորյուն Նահապետյանը պատգամավոր դարձավ և որքան ունեցվածք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ Ազգային Ժողովում մեծ թիվ են կազմում այն պատգամավորները, ովքեր օրենսդիր դաշտում են հայտնվել իրենց բարեկամ այս կամ այն պաշտոնյայի շնորհիվ. ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը ևս բացառություն չէ:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը 2009-ին պատգամավոր դարձավ գործարար Սամվել Ալեքսանյանի ազգականը լինելու շնորհիվ, երբ Մալաթիայի պատգամավոր Հակոբ Հակոբյանը 2008-ին կալանավորվեց: Նույն Ալեքսանյանի շնորհիվ Նահապետյանը 2012-ին ևս  մանդատ ստացավ և դարձավ մշտական հանձնաժողովի նախագահ:

Նահապետյանի գույքի և ունեցվածքի մասին 2015 թվականի հայտարարագրից պարզ է դառնում, որ նա հաշվետու տարում շարժական կամ անշարժ գույք չի գնել, փոխառություն չի հանձնել, ոչ էլ տվել: Նա միայն լրացրել է  դրամական միջոցներ բաժինը, ըստ որի, պատգամավորը հաշվետու տարում ունեցել է 14 մլն դրամ և 35 հազար դոլար: Իսկ մեկ տարվա ընթացքում նա կարողացել է վաստակել 8 մլն 314 հազար դրամ, որից 48 հազար դրամը գոյացել է քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտի շնորհիվ:




Լրահոս