
Գյումրու քաղաքապետի ընտրություններում «Համախմբում» կուսակցության երկրորդ համար Նարեկ Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցում սպառնալիքներ է գրում ՔՊԿ ցուցակի անդամ Լուսինե Առաքելյանին: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց ՔՊԿ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:
«Սպառնալիքներ է գրում և հրահանգում է հեռացել տեսանյութերը, մենք վաղը այս հարցով կդիմենք Ոստիկանություն», – նշեց նա: