Մեկ շաբաթից ավելի է՝ Արագածոտնի մի քանի գյուղեր զրկված են ոռոգման ջրից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեկ շաբաթից ավելի է՝ Արագածոտնի մարզի Ուջան, Բյուրական, Աղձք, Արուճ, Ագարակ եւ այլ գյուղեր զրկված են ոռոգման ջրից։ Գյուղացիները չեն կարողանում ջրել այգիները, եւ աշնան բերքը վտանգված է։ Այս գյուղերի ոռոգումն իրականացվում է Շամիրամի ջրանցքից: Պատճառը մարզի Կարբիի ձորում կառուցված ՀԷԿ-ն է, որը, ըստ տեղեկությունների, պատկանում է Սամվել Ալեքսանյանին։

Նշված ընտրատարածքից պատգամավոր Արագած Ախոյանը մեր զրույցում հայտնեց, որ անցյալ տարի էլ է նույն պատմությունը կրկնվել. «Այո, աշնանային բերքը փչացավ։ Հիմա էլ գյուղացիներն ահազանգել են ինձ, բերքը փչանում է, բանկերում վարկեր ունեն, իրենց տարեկան եկամուտն է կորում, անցյալ կիրակի զանգ տվեցի մարզպետին, Գյոզալյանը մեկ օրով ջուրը միացրեց, էլի անջատեցին, մարդկանց ոչ միայն ջրից են զրկում, այլեւ հույս ու հավատից»։ Պատգամավորը պատրաստվում է այսօր մեկնարկող նստաշրջանում բարձրացնել այս հարցը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս