Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պատճառները՝ ըստ իշխանականների. խնդիրը կադրերի մեջ էր. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի հրաժարականի տարբեր մեկնաբանություններ են հնչում: Իշխանության ներսից մեկն ասաց․ «Ցուցանիշները շատ վատ են, ոչինչ չկարողացավ անել, դեռ մի բան էլ ամեն ինչ ավելի վատացավ, նախ՝ որովհետեւ ինքը չէր կարող, թաթախված լինելով բիզնեսի եւ կոռուպցիայի մեջ, շրջապատված խնամի-ծանոթ-բարեկամներով, եւ երկրորդ` չուներ համապատասխան կադրեր, որոնք կկարողանային բան փոխել, հավատարիմ ծառայեին երկրին: Ում նշանակում էր, ինչ-որ մեկի մարդն էր, որի դարդը չէր երկրի հոգսը, այլ մտածում էր, թե ինչպես կուտակի, քանի որ կարող է մի օր պաշտոնի չլինի: Նայեք կադրերին ու կհամոզվեք, պատահական մարդ չկա»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս