«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ՍՊԸ-ն շարունակում է դատական հայցերի միջոցով իր գումարները ետ պահանջելու գործընթացը: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2016 թվականի մայիսին «Ֆլեշ» ՍՊԸ-ն դիմել էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հօգուտ իրենց ընկերության բռնագանձել կես միլիոն դրամը:
Մեկ այլ հայց էլ «Ֆլեշ» ընկերությունը ներկայացրել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, այս անգամ էլ «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի դեմ` պահանջելով այդ ընկերությունից հօգուտ իրենց բռնագանձել 2 միլիոն դրամը: Իհարկե, Հայաստանի կյանքում պարտքերը դատական կարգով ետ վերադարձնելը սովորական երեւույթ է, սակայն տարօրինակն այն է, որ Հայաստանում գտնվում են մարդիկ, որոնք համարձակվում են Սերժ Սարգսյանի սանիկի գումարները «քցել»: Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանը եւ Սերժ Սարգսյանը պատանեկության ընկերներ են, ու վերջինս օլիգարխի որդիների հարսանիքի քավորն է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: