«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունում սպասողական վիճակ է։ Բոլորն անխտիր սրտատրոփ սպասում են, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում, բացառությամբ ՀՅԴ նախարարների։ Մեր տեղեկություններով, ոչ միայն կառավարության կազմն է մոտ 80 տոկոսով նորացվելու, այլև ՀՀԿ-ն ամբողջությամբ ռեսթարթ է արվելու. 2017-ի խորհրդարանական ցուցակներում, բացառությամբ ՀՀԿ-ի քսակը ձևավորող անձերից, հին դեմքեր չեն լինելու։ Իսկ վարչապետի նշանակման հարցը կարող է հենց այսօր լուծվել։
Ի դեպ, ըստ որոշ լուրերի, Կարեն Կարապետյանին իրավունք է վերապահվել կաբինետը կազմել իր հայեցողությամբ, և հնարավոր է, որ հանրությանը լրիվ անծանոթ մարդիկ ժամանեն դրսից, այսպես կոչված՝ լավ մենեջերներ, որոնց Կարապետյանն անձնապես ճանաչում և վստահում է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։