
Մադրիդի «Ռեալ»-ի կենտրոնական պաշտպան Պեպեն չի հեռանա «արքայական ակումբ»-ից: Իսպանական ակումբի ղեկավարությունը մոտ ժամանակներս նոր պայմանագիր կստորագրի պորտուգալացի ֆուտբոլիստի հետ, որը նախատեսված կլինի մինչ 2019 թվականի ամառը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պեպեն կարող է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ «Ռեալ»-ից: