Բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.82 մլն.դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 05-09.09.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 610.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 1.0մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ.

Կազմվել է վարչական տուգանքի 2 ակտ` 100.0հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 1.0 մլն․դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից`
Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի հատված 5 ծառի համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 700.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի՝ 6 բարդու ծառի ապօրինի հատման վերաբերյալ գործի վարույթի արդյունքում կայացվել է 100.0 հազ․ դրամի 2 վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 300.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի տարածքային բաժինն Էրեբունու 2-րդ զանգվածի 73/12 հասցեում թվով երկու ընկուզենու հատման համար հաշվարկել է 225.0 հազար դրամի շրջակա միջավայրին պատճառած վնասի հատուցման արձանագրություն և նյութերն ուղարկել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին։

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ.

Շիրակի տարածքային բաժնի կողմից սորուն նյութերն առանց ծածկոցի տեղափոխելու համար կայացվել է 50.0 հզ․դրամի վարչական տուգանք։

Ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն.

Մթնոլորտային օդի և ջրերի վերահսկողության բաժնի կողմից ջրօգտագործման թույլտվության պահանջների խախտման հիմքով “Հակոբջանյան և Գալստյան” ՍՊԸ-ի (Շաքիի ջրվեժ) տնօրենը ենթարկվել է 200.0 հզ․ դրամի վարչական տուգանքի։Ուսումնասիրության արդյունքում նախարարությունում սկսվել է ընկերության ջրօգտագործման թույլտվության վերանայման գործընթացը։

Թափոնների տեղադրման ոլորտ.
Թափոնների անձնագրերը սահմանված կարգով և ժամկետում ձեռք չբերելու համար Արագածոտնի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0 հազար դրամի վարչական տուգանք:

Հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխում.

Կազմվել է 110.0հզ․դրամի 2 վարչական տուգանքի որոշում` Գեղարքունիքի և Տավուշի տարածքային բաժինների կողմից։

Փայտանյութի ապօրինի տեղափոխում.
Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է 2 դեպք և կազմվել վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0հազ.դրամ ընդհանուր գումարով։
Անտառների և կենսաբազմազանության բաժնի կողմից արձանագրվել է 3.5 խմ ապօրինի փայտանյութ,ինչի վերաբերյալ նյութերը վարույթի փուլում են։

Ապօրինի որսի իրականացման համար
Երևանի տարածքային բաժինը Երևան քաղաքի Գոգոլի 107 հասցեում ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված, անազատ պայմաններում պահվող գորշ արջի քոթոթի հայտնաբերման, արջի նկատմամբ դաժան վերաբերմուք դրսևորողներին պատասխանատվության ենթարկելու մասին կազմել է նյութեր և դրանք ուղարկել ՀՀ ոստիկանության քննությանը։
Գեղարքունիքի տարածքային բաժնի և <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 7 հատ տիրազուրկ պոլիէթիլենային ցանց, ցանցերում առկա 81 հատ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ, իսկ ցանցերն ի պահ են հանձնվել «Սևան ԱՊ» ՊՈԱԿ- ի պահեստ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.82 մլն.դրամ:




Լրահոս