Իրանը սեպտեմբերի 10-ին սպառնացել է խոցել ամերիկյան երկու հետախույզ ինքնաթիռներ, որոնք մոտեցել են իրանական սահմանին: Այս մասին հայտնում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ նույն օրը ամերիկյան P-8 Poseidon և EP-3 Eries հետախույզ ինքնաթիռները 24 մարդկանցով մոտեցել են Իրանի ափից 13 մղոն հեռավորության վրա: Թռիչքի ժամանակ իրանցի զինվորականները նախազգուշացրել են իրենց կողմից հնարավոր հարձակման մասին:
ԱՄՆ-ի ինքնաթիռներն անտեսել են այդ հաղորդագրությունները՝ շարունակելով միջազգային գոտում իր թռիչքը:
Ամերիկյան իշխանությունների աղբյուրը հեռուստաալիքին հայտնել է, որ այդպիսով նրանք ցանկացել են ստուգել Իրանի արձագանքը: