Իսրայելական օդուժը հարձակում է գործել սիրիական հրետանու վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելական ավիացիան սեպտեմբերի 13-ի գիշերը հարձակում է գործել սիրիական հրետանու վրա՝ պատասխանելով Գոլանյան բարձունքների հատվածի տարածքում սիրիական կառավարական զորքերի արկերի ընկմանը, գրում է Gazeta-ն՝ հղում անելով իսրայելական Arutz Sheva պարբերականին:

Նշվում է, որ արկն ընկել է իսրայելա-սիրիական սահմանին: Արկի պայթյունի հետևանքով տուժածներ չկան:

«Մենք տեսնում ենք, որ սիրիական ռեժիմը պատասխանատու է երկրի տարածքում տեղի ունեցածի համար, սակայն մենք չենք հանդուրժի իսրայելական ինքնավարության և մեր քաղաքացիների անվտանգության խախտմանը»,-ասվում է իսրայելական բանակի պաշտոնական հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ:




Լրահոս