«Դոմինոյի» դերասաններից ո՞վ կլքի սիթքոմը, և երբ այն կրկին կլինի եթերում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Դոմինո» սիթքոմն ունենալու է նոր` երրորդ եթերաշրջան: Հեռուստադիտողներն իրենց սիրելի հերոսներին առաջիկայում կտեսնեն բոլորովին այլ իրավիճակներում եւ նոր փորձությունների կիզակետում, այնպես որ, սպասվում են հետաքրքիր զարգացումներ:

14359644_1142437899170608_963825921_o

Նոր եթերաշրջանում ականատես կլինենք նաեւ սյուժետային որոշ փոփոխությունների, որոնց արդյունքում հեռուստադիտողների կողմից սիրված կերպարներից մեկը (մեզ հայտնի է տեղեկություն այդ մեկի մասին) կլքի սիթքոմը: Ով դիտել է «Դոմինո»-ն կհիշի` մարզասրահի աշխատակցի` Նորիկի (նրան մարմնավորում է Նարեկ Բավեյանը) եւ նրա տնօրենի լարված հարաբերությունները: Վերջինս, ըստ սյուժեի, ամեն գնով փորձում էր շահել իր աշխատակցի սիրտը եւ նրան դնում էր բավական բարդ, անհարմար ու անելանելի իրավիճակների մեջ:

14302959_1142439059170492_627938970_n

Երրորդ եթերաշրջանում տնօրենի դերակատարուհուն` Ելենա Վարդանյանին, այլեւս չենք տեսնի սիթքոմում: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ինքը` դերասանուհին. «Իմ ու Նարեկի կերպարի` Նորիկի հարաբերությունները հանգուցալուծվեցին արդեն երկրորդ եթերաշրջանի ավարտին, եւ դրանք այլեւս շարունակություն չեն ունենա, այսինքն` մեր սյուժետային գիծը կհանվի: Բայց Նարեկը, բնականաբար, կշարունակի նկարահանվել սիթքոմում: Իսկ ես, հնարավոր է, երբեմն հանդես գամ հյուրի կարգավիճակով»,-մանրամասնեց նա:

14365468_1142439052503826_1835094785_n

«Ժողովուրդ»-ը «Դոմինո»-ի ռեժիսոր Հարություն Խալաֆյանից հետաքրքրվեց` էլ ինչ փոփոխություններ են սպասվում սիթքոմի շրջանակներում, եւ երբ այն կրկին կլինի եթերում:
Վերջինս տեղեկացրեց, որ սիթքոմը եթերում կլինի հոկտեմբերի 11-ից եւ խոստացավ ավելի ուշ տրամադրել այլ մանրամասներ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս