Համաշխարհային աշխարհակարգի պահպանումը բոլոր պետությունների պարտավորությունն է, այլ ոչ միայն Պենտագոնի: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ պատասխանելով Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերի մեղադրանքներին:
«Որքան շուտ մեր ամերիկացի գործընկերները գիտակցեն դա և սկսեն փոխվել, այնքան շուտ կլուծվեն մեր տարաձայնությունները: Ընդ որում, ոչ միայն Սիրիայի հարցով»,-ասել է Շոյգուն:
Շոյգուն հիշեցրել է, որ Ռուսաստանը մշտապես կողմ է եղել արդարության պահպանմանը:
Նա նաև նշել է, որ «հենց ԱՄՆ-ն արևմտյան գործընկերների հետ, սկսած Բոսնիայից և Կոսովոյից և ավարտված Իրաքով և Լիբիայով, հետևողականորեն ոչնչացրել է գոյություն ունեցող աշխարհակարգը»: