![](https://armlur.am/wp-content/uploads/2016/09/019478750_30300.jpg)
Թուրքիան ԱՄՆ-ին պաշտոնական պահանջ է ներկայացրել ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու մասին, ով մեղադրվում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, փոխանցում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Պաշտոնական հարցումն ուղարկել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը: Նշվում է, որ սա Թուրքիայի առաջին պահանջն է՝ ուղղված ԱՄՆ-ին:
Գյուլենը մեղադրվում է հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, թուրքական իշխանությունները մեղադրում են նաև նրա կողմնակիցներին:
Նման հարցման հնարավորությունը քննարկվել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Չինաստանում G20-ի շրջանակներում տեղի ուենցած հանդիպման ժամանակ: