Ասպիրինն օգտագործվում է ոչ միայն ցավը թեթևացնելու համար: Այս դեղամիջոցը կարելի է գտնել ցանկացած դեղատանը: Այն մի շարք օգտակար հատկություններ ունի, որի մասին քչերը գիտեն:
1. Օգնում է պայքարել կորյակների դեմ
Հակաբորբոքային հատկությունների շնորհիվ՝ ասպիրինը նվազեցնում է կորյակների քանակն ու հանգստացնում մաշկը: Անհրաժեշտ է 2-3 հաբ մանրացնել և խառնել կիտրոնի հյութի հետ: Խառնուրդը քսեք կորյակի վրա, պահեք մոտ մեկ րոպե, ապա լվացեք: Այդ խառնուրդը չի կարելի օգտագործել արևի տակ գտնվելուց առաջ:
2. Վերացնում է քորը մոծակների խայթոցից հետո
Մեկ հաբը թրջեք ջրի մեջ՝ մինչև պինդ զանգված դառնալը, քսեք խայթոցի վրա և թողեք մի քանի րոպե:
3. Փոքրացնում է դեմքի ծակոտիները
Անհրաժեշտ է՝ 7 հաբ ասպիրին, 3 ճաշի գդալ յոգուրտ կամ թթվասեր և 1 ճաշի գդալ մեղր: Քսեք դեմքին, թողեք 3-5 րոպե, ապա լվացեք ջրով:
4. Թեփի դեմ
2 հաբը խառնեք մի փոքր շամպույնի հետ և լվացեք մազերը:
5. Ոտքերի մատների վրա առաջացած կոշտուկների դեմ
7 հաբը խառնեք մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութի հետ, քսեք և թողեք 10 րոպե:
6. Վերականգնում է վնասված մազերը
Տաք ջրի մեջ խառնեք ասպիրինը: Քսեք մազերի վրա գլուխը լվանալուց հետո: Թողեք 15 րոպե, ապա լվացեք մազերը:
7. Հեռացրեք հագուստի վրայի քրտինքի հետքերը
Մեկ հաբը լցրեք տաք ջրի մեջ, քսեք հետքերի վրա և թողեք ողջ գիշեր: Ապա սովորականի պես լվացեք հագուստը:
8. Օճառի հետքերի դեմ
Նրանց համար, ովքեր հոգնել են մաքրել օճառի հետքերը: 5 հաբը ավելացրեք մաքրող միջոցի մեջ: Քսեք սալիկների վրա, թողեք կես ժամ, ապա թեթև մաքրեք սպունգի միջոցով:
9. Երկարացնել կտրտված ծաղիկների կյանքը
Ծաղիկները երկար կյանք կունենան, եթե ջրի մեջ մեկ հաբ ասպիրին լցնեք: Հատկապես դա օգտակար կլինի վարդերի համար: