Վրաստանն ու Ուկրաինան «Մետաքսի ճանապարհի» հարցով նոր համաձայնագիր են ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանն ու Ուկրաինան «Մետաքսի ճանապարհի» հարցով նոր համաձայնագիր են ստորագրել: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասվում է Ուկրաինայի ինֆրակառուցվածքի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Համաձայնագիր է ստորագրվել Ուկրաինայի նախարարների կաբինետի և Վրաստանի կառավարության միջև ՝ Ուկրաինայի և Վրաստանի նավահանգիստների միջով միջազգային երկաթգծի հաղորդակցության կազմակերպման մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում նշել են, որ տվյալ համաձայնագիրը տարանցումը կէժանացնի և կմեծացնի ապրանքների մատակարարման արագությունը:




Լրահոս