Armenian text to speach

Հովհաննես Հարությունյանը հենակներով կարողանում է շարժվել. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին օրերս տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժզննման, որից հետո նրան կրկին տեղափոխել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։

Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանն ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալին բժշկական կենտրոնից անսպասելի են տեղափոխել ՔԿՀ և որ նա նախօրոք չի տեղեկացել այդ մասին. «Ինձ համար անակնալ  էր, թե «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելը, թե հետո կրկին հետ տանելը: Հիվանդանոցում գտնվելու օրերին ցավազրկվել է, բայց ցավեր շարունակում է ունենալ»:

Փաստաբանը նաև նշեց, որ Հովհաննեսին հաջողվում է հենակների միջոցով շարժվել. «Նա հենակներով, մեկ ոտքի վրա հենվելով կարողանում է շարժվել, սակայն վիրավոր ոտքի վրա ուժ գործադրել կամ հենվել չի կարողանում»:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը մեղադրվում է  ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։




Լրահոս