Մոսկվան քննադատել է Սիրիայի ուղղությամբ Իսրայելի ավիահարվածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ արտգործանախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Սիրիայի տարածքում Իսրայելի ավիահարվածները՝ հայտարարելով, որ Գոլանյան բարձրունքներում ահաբեկիչների հետ պայքարում պետք է հաշվի առնվի ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եթե խոսքը Գոլանյան բարձրունքների մասին է, ապա այդ տարածքում տեղի ունեցող իրավիճակը Մերձավոր Արևելքի ընդհանուր իրավիճակի ապակայունացման դրսևորումն է, ահաբեկչական սպառնալիքի կտրուկ աճը, որի դեմ անհրաժեշտ է պայքարել»,-ասել է Լավրովը:

Նա նաև հավելել է, որ անհրաժեշտ է զսպվածության ցուցաբերել:




Լրահոս