Այսօրվանից YandexTaxi ընկերությունը Հայաստանում գործում է նոր սակագներով: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ընկերության հայտարարությունից, որում նշվում է «Սակագինը ժամանակավորապես ավելացվել է: Դա հարկադրված միջոց է, քանի որ տաքսիների պահանջարկն աճել է»: ArmLur.am-ը տեղեկացավ, որ քաղաքի կենտրոնում երթևեկելիս քաղաքացին մեկ կիլոմետրի համար վճարելու է 120-150 դրամ: Այս հանգամանքը ընկերությունը բացատրում է այն փաստով, որ քաղաքում խցանումներ են լինում: Իսկ ահա քաղաքի ծայրամասից դեպի կենտրոն հաշվարակվելու է 100 դրամ սակագնով:
Հիշեցնենք, որ ընկերությունը իր գործունեության սկզբում վստահեցրել էր, որ իրենց ծառայությունը հարմարավետ է լինելու և վարորդների, և ուղևորների համար. վարորդները ավելի շատ գումար են վաստակելու, իսկ ուղևորներն էլ ավելի քիչ ծախսելու:
Սակայն արդեն մի քանի ամիս անց YandexTaxi ծառայությունը սպասարկելու է հաճախորդներին գրեթե բոլոր մյուս տաքսիների նման: Այսքանից հետո ինչ արդարացում են գտնելու ընկերությունը կամ ինչ է անելու, որպեսզի չկորցնի իր վստահությունն ու արդեն իսկ ձեռք բերած հաճախորդներին:
Թերևս Yandex Taxi-ի մարքետինգային քաղաքականությունն ի սկզբանե մշակվել է հաշվի չառնելով հայկական շուկայի առանձնահատկությունները և այդ ամենը հանգեցրեց նրան, որ գնային բարձրացումները լինեն: