Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Բիշքեկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՊՀ մասնակից երկրների մի շարք երկրների նախագահները հաստատել են իրենց մասնակցությունը Համագործակցության 25-րդ հոբելյանական գագաթաժողովին, որը տեղի կունենա Բիշքեկում սեպտեմբերի 16-ին: Այս մասին հայտարարել է Ղրղզստանի ԱԳՆ ինտեգրացիոն միավորումների դեպարտամենտի տնօրեն Բոլոտբեք Մուկաշևը:

«Ակնկալվում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահների մասնակցությունը: Մոլդովան կներկայացնի երկրի վարչապետը, Թուրքմենիան՝ նախարարների կաբինետի ղեկավարի տեղակալը»,-ասել է նա:

Ղրղզստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Ուկրաինան կմասնակցի Ղրղզստանում իր դեսպանի մակարդակով, իսկ Ուզբեկստանի մասնակցությունը դեռևս հայտնի չէ:




Լրահոս