
«Հուլիսյան իրադարձություններից հետո Սերժ Սարգսյանը խոսեց ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին: Այդ թեման վերջերս շատ է արծարծվում : Անշուշտ, Հայաստանին, այն էլ հիմա, երբ մեր երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, երբ Արցախում չի վերացել պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը, անհրաժեշտ է այնպիսի կառավարություն, որը կհամախմբի հասարակությունը եւ կնպատակաուղղի նրա ներուժը»: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
Մանրամասները` տեսանյութում: