Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2018-ի առաջին տնային հանդիպումն անցկացնելու է հոկտեմբերի 8-ին՝ հյուրընկալելով Ռումինիայի ընտրանուն:
Վաղվանից՝ սեպտեմբերի 14-ից վաճառքում կլինեն այդ խաղի տոմսերը,- հայտնում է ՀՖՖ-ի կայքը: «Հանրապետական» ստադիոնի արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ:
Տոմսերը կարող եք ձեռք բերել «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղից և Խանջյան 27 հասցեում գտնվող «Հյումել» խանութից: