ԱԺ-ում ստորագրվեց «պատմական» համաձայնագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ազգային ժողովի 5 խմբակցություններ քիչ առաջ ստորագրեցին իրենց իսկ բնորոշմամբ «պատմական» համաձայնագիր:

Նիստի ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այս համաձայնագիրը որակեց լուրջ ֆունդամենտ՝ Հայաստանում արդար ընտրություններ անցկացնելու համար:

«Այն ինչ թվում էր անհավատալի, այսօր այդ անհավատալին դառնում է ակնհայտ: Ես կուզեմ շնորհակալություն հայտնել այս գործընթացի բոլոր մասնակիցներին, բոլորի կամքը կար, չեմ կարող չնշել նաև իշխանությունների կամքի մասին, ինչքան էլ որ հակառակորդ լինենք: Կուզեի նշել նաև քաղաքացիական հասարակության դերը, նրանց փորձագետները մեզ հետ աշխատում՝ էին շատ արդյունավետ ձևով»,- ասաց Զուրաբյանը:

Զուրաբյանը նաև նշեց,  որ կա ֆինանսական աջակցություն, գումարը միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից հայթայթված է, մոտավորապես ինը միլիոն դոլարի չափով և առկա է նաև քաղաքացիական հասարակության վերջնական համաձայնությունը:




Լրահոս