Հովիկ Աբրահամյանի հրաժարականից և Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալու մասին հայտնի դառնալուց հետո ակտիվորեն սկսեցին քննարկվել Կառավարությունում սպասվող հնարավոր վերադասավորումները: Լուրեր տարածվեցին, որ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ևս չենք տեսնելու նոր ձևավորվող Կառավարությունում:
Նրան փոխարինող հավանական թեկնածուների թվում նշվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի անունը: Հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով ArmLur.am-ը կապ հաստատեց հենց Արմեն Չարչյանի հետ:
Ի պատասխան մեր հարցմանը, Չարչյանը նշեց. «Այդ հարցի մասին ես որևէ մեկնաբանություն չեմ տալիս, շնորհակալություն»:
Այսպիսով, ստացվում է, որ պարոն Չարչյանը, ըստ էության, ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց մեր ունեցած տեղեկությունը:
Հավելենք, որ ներկայիս նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը 2012 –2014թթ. եղել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնիգործադիր տնօրեն: