Ի՞նչ է սպասվում Դավիթ Հարությունյանին նոր կառավարությունում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանը ստորագրեց Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հրամանագիրը։ Բայց լիարժեք վարչապետ զգալու համար դեռ պետք է խորհրդարանի կողմից կառավարության ծրագրի վավերացումը։ Մինչ այդ մամուլում եւ քաղաքական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է կառավարության նոր կազմը, թե ովքեր կմնան Հովիկ Աբրահամյանի ձեւավորած կառավարությունից, ովքեր կգնան։ Ըստ լուրերի, նոր վարչապետին կադրերի հարցում ազատություն է տրված, եւ, ամենայն հավանականությամբ, կառավարության անդամների մոտ 80 տոկոսը կփոխարինվի նոր նախարարներով։ Անորոշ է Հովիկ Աբրահամյանի կառավարության «ուղեղը» համարվող կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հարցը՝ կմնա եւ կաշխատի՞ Կարեն Կարապետյանի հետ, թե՞ կհեռանա։

«Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին»,-երեկ մեզ հետ զրույցում ասաց պարոն Հարությունյանը։

-…Նոր վարչապետի հետ հանդիպում, խորհրդակցություն ունեցե՞լ եք այսօր։

– Վարչապետի հետ միշտ է աշխատում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը։

– Կադրային հարցերով կամ Ձեր՝ կառավարությունում մնալ-չմնալու թեմայով զրուցե՞լ եք։

– Նման քննարկում չի եղել, սակայն անգամ եթե լիներ, ես դրա մասին չէի բարձրաձայնի։

– ….Հովիկ Աբրահամյանից հետո կաշխատե՞ք այլ վարչապետի հետ։

– Բնականաբար, կաշխատեմ այլ վարչապետի հետ, եթե մեր մոտեցումներն ընդհանուր լինեն, մենք հասկանանք, որ ես կարող եմ օգտակար լինել, եւ այդ օգտակար լինելն ինձ համար եւս հասկանալի լինի։

– Օգտակար լինել ո՞ւմ կամ ինչի՞ն։

– Գործադիր իշխանությանը։

– Մինչ այդ էլ էիք օգտակար լինում։

– Ե՞վ։

– Վարչապետի անձը կապ ունի՞ գործադիր իշխանությանն օգտակար լինելու հարցում։

– Միշտ էլ կապ ունի, որովհետեւ վարչապետն է որոշում, թե ինչպես է պատկերացնում իր կառավարության որոշումը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս