«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության կազմում մի շարք փոփոխություններ նախատեսելով՝ մտադրություն ունի ինչ-որ կերպ անդրադառնալ նաև վերջերս նշանակված դաշնակցական նախարարներին։
ՀՀԿ-ականներն ամեն քայլափոխի շեշտում են, որ Կարապետյանին կադրային ու այլ փոփոխություններ կատարելու մեծ ազատություն է տրվել։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ առումով Կարեն Կարապետյանը չի ցանկանում իր կառավարությունում տեսնել հատկապես տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին, որը նաև համարվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմը։ Հիմա, ասում են, Լոքյանը փորձում է Սերժ Սարգսյանի միջոցով լուծել իր հետագա պաշտոնավարման հարցը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։