Հաստատվել է վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը:

Համաձայն հրամանի` վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` “Կրթության ազգային ինստիտուտ” ՓԲԸ, “Մանկավարժական նախաձեռնություն” հայկական ասոցիացիա, “Կրթության առանց սահմանի” ՀԿ, “Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ”, “Վանաձորի Հովհ.Թումանյանի անվան պետական համալսարան”:




Լրահոս