ԱՄՆ-ի օդուժն Իրաքում քիմիական զենքի արտադրման գործարան է ոչնչացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն Իրաքում դեղագործական գործարանային համալիր է ոչնչացրել: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության հրամանատար, Սիրիայում և Իրաքում միջազգային հակաահաբեկչական գործողությունների մասնակից գեներել-լեյտենանտ Ջեֆրի Հերիջինը:

«ԱՄՆ-ի ՌՕՈւ-ի թիրախում է հայտնվել դեղագործական գործարանային համալիրը, որը «Իսլամական պետություն»-ը վերածել է քիմիական զենքի արտադրության գործարանի»,-ասել է Հերիջինը:

Գեներալի խոսքով՝ օպերացիային մասնակցել են F-15E Strike Eagle հարվածային կործանիչները, A-10 Thunderbolt ինքնաթիռը, B-52 ռազմավարական ռմբակոծիչը, ինչպես նաև F-16 չորրորդ սերնդի կործանիչը: Օպերացիային մասնակցել են նաև 12 ռազմական ինքնաթիռներ, որոնք, գեներալի խոսքով, ավելի քան 50 ենթակառուցվածք են ոչնչացրել:




Լրահոս