
Ազգային ժողովն այսօր կշարունակի իր աշխատանքները: Երեկ ողջ օրը օրենսդիր մարմինը քննարկում էր ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցը: Պատգամավորները լսեցին թեկնածու Արթուր Դավթյանի ելույթը, ապա հարցեր ուղղեցին նրան: Այսօր նա կշարունակի պատասխանել հարցերին, որից հետո խմբակցությունների ներկայացուցիչները ելույթներ կունենան:
Աշխատանքներին կարող եք հետևել ուղիղ միացմամբ: