Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ քրեական գործ է հարուցվել: Այս մասին «24 ալիք»-ի եթերում ասել է երկրի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն:
Նա հստակեցրել է, որ նման որոշումն ընդունվել է Կոռուպցիայի հակազդման կենտրոնի ղեկավար Վիտալի Շաբունինի դիմումից հետո:
Լուցենկոն չի նշել, թե որ հոդվածով է հարուցվել քրեական գործը:
Օգոստոսի 26-ին հաղորդվել է, որ Ուկրաինայի Գերագույն ռադան Ավակովին երկրի ՆԳՆ ղեկավարի պաշտոնից ազատելու մասին ծրագիր է ներկայացրել: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել «Պյոտր Պորոշենկոյի Բլոկ»-ի պատգամավոր Սերգեյ Կապլինը: