
ՀՀ արդարդատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, բացի բնակարան, ոսկյա զարդեր, շինանյութ, հողամաս աճուրդի հանելուց, զբաղվում է նաեւ պողպատյա խողովակների վաճառքով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել պողպատյա եռաբաշխիչ նոր խողովակներ: Դրանք 50 հատ են եւ վաճառվում են մեկ ամբողջական լոտով: Դրանց արժեքը կազմում է ավելի քան 1.5 մլն դրամ:
Ըստ ԴԱՀԿ-ի՝ դրանք չժանգոտվող խողովակներ են եւ նախատեսված են ջրագծերի միացման եւ բաշխման ֆունկցիայի կատարման համար: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս խողովակները գտնվում են Արմավիրի մարզում, որտեղ բազմաթիվ գյուղեր ունեն ջրագծի խնդիր: