Քանի՞ «օրենքով գող» է ազատության մեջ. Վրաստանում ավարտվել է քրեականների մարդահամարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի ՆԳՆ-ն ավարտել է բոլոր «օրենքով գողերի» մարդահամարն ու արդյունքներն ուղարկել Ինտերպոլին: Այս մասին, ինչպես գրում է Crimerussia-ն, հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին:

Նշվում է, որ Մգեբրիշվիլին չի հստակեցրել «օրենքով գողերի» թիվը:

Crimerussia-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի ՆԳՆ-ն «օրենքով գողերի» մարդահամարն անցկացրել է 2013թ.: Այդ ժամանակ մոտ 500 քրեական հեղինակություն է հաշվառվել Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում և հեռավոր արտասահմանում: Պարզվել է, որ նրանց մեծ մասը վրացիներ են: Այդ պահին, քրեական հետախուզման Գլխավոր վարչության տվյալներով, ազատության մեջ էր գտնվում 428 «օրենքով գող», ևս 73-ը գտնվում էր ՍԻԶՕ-ում և Ռուսաստանի գաղութներում: 2013թ. ձմռանը Մոսկվայի կենտրոնում սպանվեց Ասլան Ուսոյանը («Դեդ Հասան»), որից հետո իրենց «թագը» կորցրեցին տասնյակ «քրեականներ»:




Լրահոս