
ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 2016 թ. օգոստոսի 26-ին ՀՀ-ում ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը վերջերս ազատ արձակվեց դատարանի որոշմամբ և հաջորդ օրը վերադարձավ իր հայրենիք՝ Ռուսաստանի Դաշնություն:
Միրոնովի փաստաբան Վրեժ Խաչիկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց, թե ինչ հիմքով ազատ արձակվեց իր պաշտպանյալը, և որոնք են լինելու հաջորդ քայլերը:
Փաստաբանների միջազգային միության նախագահի խորհրդական, փաստաբան Մարտուն Փանոսյանը դեպքը համեմատեց միջազգային ասպարեզում հանդիպածների հետ և տվեց իր գնահատականը կատարվածին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: