
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նրա խոսքով՝ կաթոլիկ եկեղեցին դեմ է պատերազմին և կոչ է անում նման կոնֆլիկտները լուծել խաղաղ ճանապարհով:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կաթոլիկ եկեղեցու խնդիրը չէ, մենք չպետք է զբաղվենք քաղաքականությամբ: Կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և ելք գտնեն այդ իրավիճակից դուրս գալու համար»,-ասել է մոնսենյոր Վլադիմիր Ֆեկետեն:
Հռոմի պապը Ադրբեջան կայցելի հոկտեմբերի 2-ին: