ԱՄՆ-ի Կոնգրեսում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին լսումներ կանցկացվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱՄՆ-ի Կոնգրեսում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին ընդլայնված լսումներ կանցկացվեն, փոխանցում է Contact.az-ը:

Լսումների նպատակն Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում ընթացիկ իրավիճակի դիտարկումն է, ինչպես նաև դրա հետևանքների գնահատումը ԱՄՆ քաղաքականության համար:

«2014թ. Ադրբեջանի կառավարությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, մեծացրեց այլախոհների, լրագրողներին, ընդդիմությանը, կրոնական գործիչներին և քաղաքացիական հանրության ներակայացուցիչներին հետապնդողների վրա ճնշումները»,-ասվում է Հանձնաժողովի նյութերում:

Լսումների ընթացքում կդիտարկվի նաև այն հարցը, թե ինչես են սահմանափակող օրենքներն Ադրբեջանում արգելափակում անկախ ՀԿ-ների և ԶԼՄ-ների գործունեությունը:




Լրահոս