ՀՀ առողջապահության նախարարությունը բժշկական հաստատություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից, որպես մարդասիրական օգնություն, ստացված թանկարժեք հակաուռուցքային դեղեր`
Կելեքս (լիոֆիլացված դոքսոռուբիցին հ-քլ) ն/ե 50մգ/25մլ
Էտոպոզիդ ն/ե 20մգ/մլ 25մլ
Մեթոտրեքսատ ն/ե 25մգ/մլ 10մլ
Նշենք, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և, միայն դրական արդյունքի դեպքում, թույլատրվում է դրանց ներմուծումը և բաշխումը: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։
ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանի 5-րդ կետի համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների`անկախ սոցիալական խմբի պատկանելությունից:
«Վ.Ա.Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ
ԵՊԲՀ Մուրացանի համալսարանական հիվանդանոցին
Շիրակի մարզ
Լոռու մարզ
«Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանիանվանարյունաբանականկենտրոն» ՓԲԸ