Թուրքական քաղաքների քաղաքապետերը Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն են տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական Բիթլիս և Մուտկի քաղաքների  քաղաքապետերն այցելել են Լոնդոնում գտնվող հայկական Սուրբ Սարգիս եկեղեից և  Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն արել, հայտնում է Massis Post-ը:

Հուսեյն Օլանն ու Օզքան Բերդիկը, ովքեր ծագումով քրդեր են, հանդիպել են եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանի հետ և քննարկել հայկական սփյուռքի և Թուրքիայի քրդական համայնքների միջև կապերը:

Այցի շրջանակներում թուրքական քաղաքների քաղաքապետերը հանդես են եկել հայտարարությամբ, որում կոչ են արել հայերին ամրապնդել կապերը: «Օսմանյան Կայսրությունում շատ հայեր են բնակվել: Միլիոնավոր հայեր սեփական իշխանությունների քաղաքականության զոհն են դարձել: Թուրքիան մինչ այժմ հերքում է այն, ինչ տեղի ունեցավ 1915թ. հայերի հետ»,-ասվում է քաղաքապետերի հայտարարության մեջ:




Լրահոս