Պորոշենկոն հրամայել է Ռուսաստանի դեմ հայց ուղարկել միջազգային արբիտրաժային դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամայել է Ռուսաստանի դեմ հայց ուղարկել միջազգային արբիտրաժային դատարան՝ ծովային իրավունքի հարցով ՄԱԿ-ի Կոնվենցիան խախտելու համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Ուկրաինայի ղեկավարի պաշտոնական կայքին:

«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարին հանձնարարում եմ ստորագրել և արդեն այսօր Ռուսաստանի Դաշնության դեմ միջազգային արբիտրաժային դատարան հայց ներկայացնել»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը Ղրիմի հարցով Ուկրաինայի հայցերի դեպքում կօգտագործի միջազգային հումանիտար իրավունքը:




Լրահոս