ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Հայաստանի համար այս սոցիալ-տնտեսական դժվարին պայմաններում շարունակում է շքեղության վրա գումարներ վատնել:
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը օգոստոսի 2-ին պայմանագիր է կնքել «Վեգա Ուորլդ» ընկերության հետ եւ գնել է էլեկտրատեխնիկա՝ սառնարաններ, լվացող փոշեկուլ, հեռուստացույցներ:
Արդյունքում ՀԾԿՀ-ն պետական միջոցներից ծախսել է մոտ 800 հազար դրամ: