Այս խորհուրդները կարդալուց հետո անմիջապես սառցե խորանարդներ պատրաստեք:
Սառեցված ջուրը կարող է հրաշքներ գործել:
Ինչպես օգտագործել սառցե խորանարդները.
1. Կտորի վրա կպած մաստակը հանելու համար կօգնի սառցե խորանարդը: Մաստակը հեշտ կպոկվի, առանց ավելորդ ջանքերի:

2. Միկրոալիքային վառարանում շիլա կամ մակարոն տաքացնելիս վերևում սառցե խորանարդ դրեք: Այս միջոցը կօգնի խուսափել տաքացման ժամանակ մթերքների չորացումից:

3. Դեղամիջոցների մեծ մասը տհաճ հոտ ունի: Եթե դրանք օգտագործելուց առաջ լեզվի տակ մեկ սառույց դնեք, ապա համը չի զգացվի:

4. Մազահեռացումը ցավոտ պրոցես է: Հոնքերը հեռացնելուց առաջ սառույց դնելով՝ կարող եք թեթևացնել այդ ցավը:

5. Կապտուկները արագ կանցնեն, եթե սառույց դնեք:

6. Սառույցը կօգնի նաև հեռացնել օտարածին մարմինները:

7. Պատրաստի ուտեստից ավելորդ յուղը հեռացնելու համար կօգնի սառույցը: Մեկ խորանարդ դրեք ապուրի մեջ:

8. Օգտակար է դեմքը մաքրել սառույցով դիմահարդարվելուց առաջ: Սառույցը կփոքրացնի ծակոտիները, կհարթացնի մաշկը:

9. Եթե գորգի վրա մեբելի հետքեր են մնացել, որը երկար ժամանակ նույն տեղում է եղել, այդ տեղերում մի քանի սառցե խորանարդներ դրեք, և հետքերը կվերանան:

10. Սառույցը մաշկին թարմություն կհաղորդի, ինչպես նաև կվերացնի աչքերի տակի մուգ շրջանակները:






























