Հոգեբանական դիմանկար կարելի է կազմել մի շարք չափանիշներով՝ անունով, համաստեղությամբ կամ նույնիսկ գործունեությամբ: Հավանաբար, շատերն են փորձել նման միջոցներով ինչ-որ նոր բան իմանալ իրենց կամ իրենց ծանոթների մասին:
Կարելի է բնորոշել մարդուն նաև նրա ձեռքի երկարությամբ:
Ընդամենը անհրաժեշտ է չափել ձեռքը բթամատի և միջնամատի օգնությամբ, ինչպես պատկերված է լուսանկարում:
Եթե Դուք մեծ ձեռքեր ունեք, ապա Դուք պերֆեկցիոնիստ եք: Ձեզ համար կարևոր են բոլոր մանրուքները, հատկապես, եթե հարցը վերաբերվում է աշխատանքին: Ձեզ համար աշխատանքի որակն առավել կարևոր է, քան դրա իրականացման արագությունը:Դուք չափազանց զգացմունքային եք: Եվ խնդիրները սրտին մոտ եք ընդունում:Ընկերները Ձեզ գնահատում են նրա համար, որ Դուք կարողանում եք լսել:
Եթե Դուք փոքր ձեռքեր ունեք, ապա Դուք մեծ ավանտյուրիստներ եք: Ձեզ համար կարևոր են ճանապարհորդությունները, էքստրիմը, նոր տպավորությունները, և առանց դրանց չեք կարող ապրել: Կյանքում առաջնորդվում եք ոչ թե փաստերով, այլ ինտուիցիայով: Փոքր ձեռքեր ունեցող մարդիկ ուշադրություն չեն հատկացնում մանրուքներին և մեծ տեղ են տալիս գլխավոր նպատակին:Սակայն դա երբեմն խանգարում է կարիերային: