Կախարդական փայտիկ չունեմ. Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի առաջին ելույթների նմանությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշանակվել էր 2014 թվականի ապրիլի 13-ին, նրա պաշտոնավարմանն ու դրա ընթացքում գրանցած ցուցանիշները մի կողմ թողնելով, անդրադառնանք նրա առաջին ելույթին և համեմատական անցկացնենք նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթի հետ:

Հետաքրքրական է, որ Կարեն Կարապետյանն էլ նշանակվեց սեպտեմբերի 13-ին, սակայն 13 թվի համընկնումը միակը չէ:

Եթե Հովիկ Աբրահամյանը նշանակումից հետո հայտարարեց, որ երկիրը կգրանցի աննախադեպ աճ, ապա նորանշանակ վարչապետը համեստություն արեց և սին հույսեր տալու փոխարեն նշեց, որ առաջիկայում «արագ փոփոխություններ չեն լինի»:

Երկու վարչապետներ էլ 13 թվի, ՀՀԿ-ի սիրելի լինելոց զատ նաև ևս մեկ նմանություն ունեն, երկուսն էլ իրենց առաջին ելույթներում հայտարարեցին, որ կախարդական փայտիկ չունեն:

Թե Հովիկ Աբրահամյանը, թե Կարեն Կարապետյանը նշում են, որ Կառավարությունում կլինեն բոլոր իշխանական ուժերի ներկայացուցիչները, իրենք բաց են բոլոր պրոֆեսոնալ մասնագետների հետ  համագործակցելու համար:

Նաև երկուսնել էլ նշել են, որ իրենք ամեն ինչ անելու են տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար:

Փորձը ցույց տվեց, որ նախկին վարչապետի մոտ խոստումներ իրականացնել, մեղմ ասած չհհաջողվեց, իսկ թե ինչպիսին կլինի նորանշանակ վարչապետի խոստումների ճակատագիրը դեռևս կմնա վարագույրի մյուս կողմում:

Ինչպես ասում են՝ կապրենք կտեսնենք:




Լրահոս