Մյունխենի «Բավարիա»-ն գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ռեկորդը Չեմպիոնների լիգայում՝ 13-րդ անընդմեջ հաղթանակը տանելով սեփական խաղադաշտում։
«Բավարիան» 2014 թվականից պարտություն չի կրել տանը։ Երկու տարի առաջ գերմանական ակումբը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում տանը պարտվել էր Մադրիդի «Ռեալին»։ «Մանչեսթեր Յունայթեդը» 2006-2008 թվականներին 12 անընդմեջ հաղթանակ էր տարել Չեմպիոնների լիգայում «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում։