Այսօր Ազգային ժողովում տեղի կունենա Գլխավոր դատախազի թեկնածուի քվեարկությունը: Երեկ խմբակցությունները հայտարարությունների ժամին արդեն իսկ նշել են, թե ինչպես են քվեարկելու:
Ըստ այդմ, ՀԱԿ-ը որոշել է բոյկոտել քվեարկությունը: ԲՀԿ-ն նույնպես որոշել է չմասնակցել ընտրությանը: ՕԵԿ խմբակցության դեպքում քվեարկությունը ազատ է լինելու: ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կողմ են քվեարկելու:
Հավելենք, որ արդեն երկու օր է, ինչ խորհրդարանում ընթանում էր գլխավոր դատախազի թեկնածուի ընտրության շուրջ քննարկումներ: Ծրագրային ելույթ ունենալուց հետո դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը պատասխանել էր պատգամավորների բազմաբնույթ հարցերին: