
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» 4:0 հաշվով հաղթել է Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացել է արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, ով առաջին խաղակեսի միջնամասում նաեւ հաջող է իրացրել 11 մետրանոց հարվածը: Երկրորդ խաղակեսում նա ձևակերպել է հեթ-տրիկ: Հանդիպման ավելացված ժամանակում «քաղաքայինների» չորրորդ գնդակն է խփել Կելեչի Իհեանաչոն: