
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր է` լուրեր են տարածվել, թե իշխանությունը հրահանգել է «օրենքով գողերին» անհապաղ լքել հանրապետությունը: Իսկ մինչ այդ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ սեպտեմբերի 12-ին «Եվրոպա» ռեստորանում մեծ շուքով նշել են «օրենքով գող» Նորատուսցի Ալիկի՝ Ալիկ Բանդուրյանի տարեդարձը: Տարեդարձին մասնակցել են մի շարք գողականներ, պաշտոնյաներ:
Ի դեպ, Նորատուսցի Ալիկի նախորդ տարեդարձներին, ըստ լրատվամիջոցներում տարածված տեսանյութի, մասնակցել են նաեւ Հովիկ Աբրահամյանի, Սաշիկ Սարգսյանի որդիները, պատգամավորներ, օրենքով գողեր: Հիշեցնենք, որ Նորատուսցի Ալիկը եւ նրա եղբայրը` Արան, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից են: Նրանք տասը տարուց ավելի է, ինչ իրավապահների ուշադրության կենտրոնում են»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: