Այսօր կառավարության առաջին նիստն էր, որը վարում էր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը: Հենց նիստի սկզբում նա մի քանի հանձնարարականներ տվեց:
Նախ նա ՊԵԿ-ին հանձնարարական տվեց բիզնեսների ստուգումների հետ կապված: «Հարկային ստուգումները պետք է կատարվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, մանր և միջիններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում: Պարոն Հովսեփյան. այս գործողությունները պետք է կատարեք առանց բիզնեսի համար խոչընդոտներ ստեղծելու», – ընդգծեց նա:
Բացի այդ, վարչապետը ՀԾԿՀ-ին, էներգետիկայի նախարարությանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարեց քայլեր ձեռնարկել էլեկտրաէներգիայի և գազի սակագնային քաղաքականության վերանայման համար:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: