ԱԺ-ի «փակումը» շատ բուռն է լինելու. ինչ է սպասվում օրենսդիրներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործող խորհրդարանի՝ երեկ մեկնարկած աշնանային նստաշրջանով այս ազգային ժողովը փաստացի ավարտելու է իր գործունեությունը: Բանն այն է, որ եկող տարվա գարնանային նստաշրջանը նախատեսված է փետրվարի 6-ից 9-ը եւ փետրվարի 27-ից մարտի 2-ը:

Այսինքն՝ գարնանային նստաշրջանը, ըստ էության, դատապարտված է տապալման, քանի որ այն համընկնում է 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավի հետ եւ պատգամավորներն այդ օրերին զբաղված են լինելու իրենց քարոզչությամբ ու ինչպես նախորդ խորհրդարանի վերջին քառօրյաների ժամանակ, դրանք քվորումի բացակայության պատճառով չեն կայանա:

Այսպիսով՝ գործող խորհրդարանը աշնանային նստաշրջանի ընթացքում հինգ քառօրյա պետք է կազմակերպի, որոնց ընացքում արդեն իսկ մի քանի առանցքային հարցեր պետք է լուծի, որոնք ընթացիկ խնդիրներ չեն եւ նոր են ի հայտ եկել:

Իսկ մնացած երեք քառօրյաներում խորհրդարանը պետք է հասցնի մի քանի առանցքային օրենքներ ընդունել, ինչպես նաեւ աշնանային նստաշրջանի վերջում էլ դեռ պետք է հաստատի եկող տարվա պետական բյուջեն:

Կուսակցությունների մասին նոր օրենքով էլ քաղաքական ուժերի գործունեությունը պետք է համապատասխանեցվի նոր Սահմանադրությանը: Մասնավորապես, օրենքով հստակ պետք է ամրագրվի ուժային կառույցների  կուսակցությունների հարաբերակցությունը: Ներկայումս ուժային կառույցներին արգելվում է կուսակցական լինել, բայց փաստացի նրանք բոլորը սպասարկում են իշխող ՀՀԿ-ի շահերը:

Մի խոսքով, գործող խորհրդարանին բավական բուռն վերջին նստաշրջան է սպասվում:

Մանրամասները`  տեսանյութում

Վահագն  Հովակիմյան, Նարեկ  Սարգսյան




Լրահոս