
Գերմանիայի արևելքում գտնվող Բաուտցեն քաղաքում փախստականների և տեղաբնակների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Հրապարակներից մեկում մոտ 80 տեղաբնակ և մոտ 20 փախստական է հավաքվել: Ականատեսների խոսքով՝ երկու խմբերը վիրավորանքներ են հասցրել միմյանց, վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում շշեր են նետել միմյանց վրա:
Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների մոտ 100 աշխատակիցներ: Այն բանից հետո, երբ ոստիկանությունը հավաքվածներից պահանջել է լքել հրապարակը և ցրվել, փախստականների և իրավապահների միջև ծեծկռտուք է սկսվել, իրավապահների ուղղությամբ շշեր են նետվել:
Հասարակական կարգի խախտման և մարմնական վտանգավոր վնասվածքներ հասցնելու փաստով քրեական գործ է հարուցվել: